Իրանագետ. «Ցանկացած երկրում խնդիր է առաջացնում մարդասպանին հերոսացնելը»
Այսօրվա ասուլիսին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը կարծիք է հայտնել, թե մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը տարածաշրջանում սրել է իրավիճակը, բայց Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները զսպող օղակ են Ադրբեջանի ղեկավարության համար: Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ ուղղել է իր զրուցակցին՝ նշելով, որ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների փոխարեն պետք է ասել տեղաբնիկ ժողովուրդներ։ «Նախ` նրանք փոքրամասնություն չեն կազմում։ Բացի դա, բնակվել են այդ տարածքում նախքան 1918 թվականին Ադրբեջան պետության ստեղծումը»։ Ըստ իրանագետի՝ Ադրբեջանում փոխվել է մթնոլորտը: «Տեղաբնիկ ժողովուրդներն անհանգստացած են այն փաստով, որ հերոսացվել է մարդասպանը: Ցանկացած երկրում խնդիր է առաջացնում մարդասպանին հերոսացնելը, խեղաթյուրում է ամբողջ համակարգը»:
Իրանագետ. «Ցանկացած երկրում խնդիր է առաջացնում մարդասպանին հերոսացնելը»
Այսօրվա ասուլիսին ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը կարծիք է հայտնել, թե մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը տարածաշրջանում սրել է իրավիճակը, բայց Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունները զսպող օղակ են Ադրբեջանի ղեկավարության համար: Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ ուղղել է իր զրուցակցին՝ նշելով, որ Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների փոխարեն պետք է ասել տեղաբնիկ ժողովուրդներ։ «Նախ` նրանք փոքրամասնություն չեն կազմում։ Բացի դա, բնակվել են այդ տարածքում նախքան 1918 թվականին Ադրբեջան պետության ստեղծումը»։ Ըստ իրանագետի՝ Ադրբեջանում փոխվել է մթնոլորտը:
«Տեղաբնիկ ժողովուրդներն անհանգստացած են այն փաստով, որ հերոսացվել է մարդասպանը: Ցանկացած երկրում խնդիր է առաջացնում մարդասպանին հերոսացնելը, խեղաթյուրում է ամբողջ համակարգը»:
7or.am