Լրահոս

19.09.2012 14:18


Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները Երևան քաղաքում շարունակվում են

Տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները  Երևան քաղաքում շարունակվում են

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

2012թ. սեպտեմբերի 25-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը, որոնք տեղակայված են Սիլիկյան, Պարույր Սևակի, Ռուբինյանց և Դավիթ Բեկի փողոցներում:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը