Լրահոս

19.09.2012 13:52


ԿԸՀ-ն ամփոփեց սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփեց սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Այսօր ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփել է սեպտեմբերի 9-ին 379 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։ Ըստ այդմ՝ 716 համայնքի ղեկավարի թեկնածուներից ընտրվել են 379-ը, իսկ 4073 ավագանու անդամի թեկնածուներից՝ 2905-ը:

 «Ընտրված 379 համայնքի ղեկավարներից 84-ը նոր ղեկավարներ են, որոնք կազմում են 22%-ը: Նոր ղեկավար ունեցող 84 համայնքներից 41-ում նախկին ղեկավարները չեն առաջադրվել, իսկ 43-ում՝ ավելի քիչ ձայն են հավաքել: 18 քաղաքային համայնքներում ևս կան նոր ղեկավարներ»,–ասել է ԿԸՀ ղեկավարը։

Ընտրված 379 համայնքի ղեկավարներից 95-ը անկուսակցական են, 238-ը ՀՀԿ անդամ են, 21-ը «Բարգավաճ Հայաստան»-ից, 9-ը՝ ՕԵԿ-ական են, 16-ը դաշնակցական են։

2905 ավագանու անդամներից 1888-ը անկուսակցական են, 759-ը՝ ՀՀԿ-ական, 2-ը՝ «Ժառանգություն» կուսակցությունից, 35-ը՝ ՕԵԿ-ական, 7-ը ՀՀՇ-ական, 44-ը՝ ՀՅԴ-ական, 158-ը՝ ԲՀԿ-ական, մնացածները՝ այլ կուսակցություններից:

Այս խորագրի վերջին նյութերը