Լրահոս

19.09.2012 19:31


Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 375 200 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 773 231 724 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 11.4300 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը