Ահարոն Ադիբեկյան. «...բոլորովին այլ բան է, երբ երկու գերխաղացող են դուրս գալիս քաղաքական դաշտ»
Այսօրվա ասուլիսին «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, ասել է, թե արդեն իսկ կարելի է փաստել, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այսօր հասարակությունը շատ ավելի ակտիվ է:
«Դրա մասին վկայում է այն հանգամանքը, որ ներկայումս ընտրությունների վերաբերյալ իրենց վերջնական կարծիքն ունեն ընտրողների 50 տոկոսը: Նախկինում այս ցուցանիշը մոտ 30 տոկոս էր»:
Ըստ բանախոսի` ընտրություններն անպայման լարված կլինեն, եթե որպես գործող նախագահի գլխավոր մրցակից՝ հանդես գա ԲՀԿ-ն: «Մի բան է, երբ փիղը շրջապատված է փոքր շնիկներով, և բոլորովին այլ բան` երբ որ երկու գերխաղացող են դուրս գալիս քաղաքական դաշտ և պայքարում»,-ասել է սոցիոլոգը:

7or.am