Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Հայկական վանքերը եւ եկեղեցիները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր տաճարին, Գնդեվանքին եւ Նորավանքին:
Բոլոր հուշադրամների դիմերեսի ձեւավորումը նույնն է:
Հուշադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Եզրաշուրթի մոտ ներքեւում «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, իսկ աջում ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ» եւ «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN»: Վերեւի անկյուններում եւ ներքեւում պատկերված են զարդանախշեր:
«Գնդեվանք»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Գնդեվանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ԳՆԴԵՎԱՆՔ» եւ «GNDEVANK MONASTERY»: Վերեւի անկյուններում եւ ներքեւում պատկերված են զարդանախշեր:
«Նորավանք»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում պատկերված է Նորավանքը: Եզրաշուրթի մոտ ուղղահայաց ձախում հայերեն, իսկ աջում անգլերեն մակագրված են համապատասխանաբար՝ «2012 ՆՈՐԱՎԱՆՔ» եւ «NORAVANK MONASTERY»: Վերեւի անկյուններում եւ ներքեւում պատկերված են զարդանախշեր:
Բոլոր հուշադրամներն ունեն նույն տեխնիկական բնութագիրը եւ դրանց պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամները թափանցիկ պատիճներով եւ իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում:
Հուշադրամների նախագծի հեղինակն է «Coin Invest Trust» ընկերությունը (Լիխտենշտեյն): Հուշադրամները հատվել են «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):
Թողարկվել են նոր հուշադրամներ

Հուշադրամների բնութագիրը.
Անվանական արժեքը` 1000 դրամ
Մետաղը եւ հարգը` արծաթ, 9250
Քաշը` 25,0 գ
Չափսերը` 27,0 x 47,0 մմ
Դրամաշուրթը` ատամնավոր
Ձեւը` ուղղանկյուն
Որակը` պրուֆ
Տպաքանակը` մինչեւ 2500 հատ: