Լրահոս

18.01.2011 17:43


Մոսկվայի յուրաքանչյուր պատգամավոր կապահովվագրվի 25 մլն ռուբլով

Մոսկվայի յուրաքանչյուր պատգամավոր կապահովվագրվի 25 մլն ռուբլով

2011թ. մարտի 1-31-ը Մոսկվայի քաղաքային դումայի յուրաքանչյուր պատգամավոր կապահովագրվի 903 մլն ռուբլով։ Ինչպես տեղեկացնում է «Интерфакс»-ը, այսպիսիով, պատգամավորներից յուրաքանչյուրը մոտավորապես 25 մլն ռուբլու ապահովագրություն կստանա։ Մոսկվայի քաղաքային դումայում ընդահնուր առմամբ 35 պատգամավոր կա, նրանց ղեկավարում է խորհրդարանի գլխավորը։

Ապահովագրության ամբողջ գումարը պատգամավորի հարազատները կարող են ստանալ նրա մահվան դեպքում։ Եթե պատգամավորը հաշմանդամության որևէ աստիճան ստանա, ապա կարող է ստանալ ապահովագրության 15-75%-ը։

Պատգամավորները կարող են փոխհատուցում ստանալ նաև անաշխատունակության դեպքում. 11-րդ օրից սկսած՝ նրանք հիվանդության յուրաքանչյուր օրվա համար ստանալու են ապահովագրության 0,1%-ը։ Այդ վճարումները սահմանափակ են՝ մինչև ընդհանուր գումարի 7,5%-ը:

Շատ դեպքերում պատգամավորներին ապահովագրական փոխհատուցում չի հասնում։ Նրանք փոխհատուցում չեն ստանա, եթե վնասվածք են ստացել, օրինակ, թմրանյութի ազդեցության տակ։ Ապահովագրությունը չի տարածվում նաև ճարպակալումից, սեռական անկարողությունից, վեներական և մի շարք այլ հիվանդություններից բուժվելու դեպքում։

Դեռևս հայտնի չէ, թե ով է ապահովագրելու պատգամավորներին։ Թեկնածուները պետք է դիմում ներկայացնեն պետպայմանագիր ստանալու համար, որի արժեքը գնահատվում է առավելագույնը 11,14 մլն ռուբլի։

Այս խորագրի վերջին նյութերը