Լրահոս

19.09.2012 12:29


Կատուն ձերբակալվել է

Կատուն ձերբակալվել է

Շվեդիայի Պիտեո քաղաքի բնակիչները բողոքի հայց են ներկայացրել որստիկանության բաժին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպիսի իրենց տնային կենդանիներին այլևս չնեղի թափառող մի կատու, որը ներխուժում է բնակիչների բակերը, հարձակվում տան կենդանիների վրա, կծոտում նրաց, խլում կերը: Բնակիչները ստիպված հատուկ թակարդ են տեղադրել, որում էլ հայտնվել է «չարագործը»: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, դատելով կենդանու խնամված տեսքից և գիրությունից,  բացառել են թափառող լինելու տարբերակը և նրան տեղափոխել են  ոստիկանության բաժին: Մեկ օր անց բաժին է ներկայացել կատվի տերը և, գրելով համապատասխան դիմում,  կենդանուն տուն է վերադարձրել։

Այս խորագրի վերջին նյութերը