Լրահոս

19.09.2012 10:47


Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ Կանադայում

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ Կանադայում

Սեպտեմբերի 16-ին կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի տարածաշրջանային հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Նիստին մասնակցեցին Կանադայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, համայնքային կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Անդրանիկ նիստին քննարկվեցին հանձնաժողովի առջև ծառացած հիմնական խնդիրները, հնչեցին միջոցառումների կազմակերպման բազմաթիվ առաջարկներ, ինչպես նաև ձևավորվեց դրանք կարգավորող վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը