Քաղաքական

19.09.2012 10:43


Պահանջում են Վարդան Այվազյանին զրկել պատգամավորական մանդատից

Պահանջում են Վարդան Այվազյանին զրկել պատգամավորական մանդատից

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Նյու Յորքի դաշնային դատարանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին 37,5 մլն դոլարով տուգանելու վճիռ է կայացրել: Ըստ վճռում եղած նյութերի` 2006թ. «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության դուստր ձեռնարկություններից մեկը, որը Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից ենթարկվել էր կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների: Ընկերությունն այդ իրավիճակի մասին տեղեկացրել է Հայաստանի և Միացյալ Նահանգների համապատասխան մարմիններին:

Այժմ  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել է «Վարդան Այվազյանը պատասխան պետք է տա» խումբ, որը պահանջում է Այվազյանին զրկել պատգամավորական մանդատից, ինչպես նաև վերանայել ու հետաքննել նախարար եղած ժամանակների նրա վարած բոլոր կասկածելի գործընթացները։

 Ըստ Վարդան Այվազյանի՝ այդ խմբի հետևում կանգնած է «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունը: Բացի այդ, Այվազյանը հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ ինքն այդ տուգանքի մասին ծանուցագիր չի ստացել, իսկ եթե նույնիսկ ստանա էլ, ու պարզվի, որ ինքը մեղավոր է, ապա առանց որևէ մեկի պահանջի էլ վայր կդնի իր պատգամավորական մանդատը։ 

Այս խորագրի վերջին նյութերը