Լրահոս

19.09.2012 10:41


Հայր և որդի ոգելից խմիչք օգտագործած վիճակում...

Հայր և որդի ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20։05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 19 շենքի մի բնակարանից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ենոք Գ.-ն:
Նույն օրը՝ ժամը 20։10-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն բնակարանից, «կրծքավանդակի առաջնային մակերեսի, թիակի, ստորին ծնոտի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Գ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 19։45-ի սահմաններում, հայր և որդի ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց բնակարանում վիճաբանել են և միմյանց պատճառել նշված վնասվածքները:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը