Լրահոս

19.09.2012 10:08


Հաշվարկվել է 486.8 հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել է 486.8 հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10.09-14.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 486.8 հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Ջրերի պահպանության ոլորտ

Երևանի ՏԲ կողմից կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Սյունիքի  ՏԲ կողմից կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 404.36 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս :

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Երևանի ՏԲ կողմից «Թեժ գծով» ստացված ահազարգի ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ    կայացվել է  50.0հազ,դր գումարի  վարչական տուգանքի  որոշում:

     Սյունիքի ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  գործով  հաշվարկվել է 40.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

    Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործով  կայացվել է 50.0հազ.դր գումարով վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 22.5 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

 Հողերի  պահպանության ոլորտ

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:  

 

Ընդերքի  պահպանության ոլորտ

    Ջրերի վերահսկողության բաժնի կողմից արձանագրված  ապօրինի հորատման աշխատանքներ իրականացնելու համար 1  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

 Ապօրինի որս

     Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան  ապօրինի   որսի  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  70.0հազ,դր գումարի   վարչական տուգանքի  որոշում և և հաշվարկվել է 20.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:  Առգրավվել է  70.0գծմ ցանց և 4.0կգ կարաս տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Գյումրու ծերանոց:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.93մլն.դր. գումար:                                    

                      ՀՀ  բնապահպանության նախարարության

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը