Հայ-թուրքական հարաբերություն– ների հեռանկարը պահանջում է ավելի լուրջ ուսումնասիրություն
«Կռիվըգեշբանէանկասկած, բայցվատթարագույնէ
հայրենիերկիրըխաղաղությամբօտարինծախելը...»
Ռուբեն Տեր-Մինասյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշած «ֆուտբոլային դիպլոմատիան», ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունների փորձերը' դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև, հասարական լայն քննարկումների պատճառ են դարձել: Հայկական մամուլը հեղեղվեց այս թեմայի հետ կապված տարբեր լրագրողների և քաղաքական վերլուծաբանների հոդվածներով: Եվ բնական է, որ մամուլում հանդես եկող հոդվածագիրների կարծիքներն առավել քան բազմազան պետք է լինեին: Նրանցից մի մասը հանդես էր գալիս Թուրքիայի հետ ցանկացած տիպի հարաբերություններ ունենալուն դեմ, ոմանք փորձում էին գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օպտիմալ լուծումներ, շատերն էլ համաձայն էին մոռանալ անցյալ վիրավորանքներն ու հնարավորինս շուտ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:
Վերջերս համացանցում գործող «7 օր» լրատվական գործակալության կայքէջում հանդիպեցի մի հոդված, որի հեղինակն է ՀԱԿ-ի համակիր ներկայացող երիտասարդ Էդգար Առաքելյանը: «Հայաստան 2009. երկու գետի խառնարանում» վերնագրված նրա հոդվածը մեծամասամբ վերաբերվում է վերոնշյալ խնդրին: Սույն հեղինակի աշխատությունը գրավեց իմ ուշադրությունն այն պարզ պատճառով, որ նա' երիտասարդին բնորոշ ջանասիրությամբ փորձել է ի մի բերել հայկական քաղաքագիտական դաշտում առկա բոլոր կարծիքներն և խնդրին քաջատեղյակ փորձագետի դիրքերից լուծում առաջարկել Հայաստանի քաղաքական ուժերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաքելյանը բացահայտորեն հայտնում է իր քաղաքական կողմնորոշվածությունը' սույն հոդվածում ես չեմ անդրադառնա ներքաղաքական գործընթացների վերաբերյալ նրա պատկերացումներին: Տվյալ դեպքում առավել կարևոր եմ համարում Թուրքիայի հետ հարաբերությունների նրա առաջարկած մոդելի քննարկումը:
Եվ այսպես' Է. Առաքելյանն իր հոդվածում նշում է, որ «եթե «ֆուտբոլային» կնքված դիվանագիտությունը պսակվի հաջողությամբ, ամենաուշը մեկ տարուց մենք կունենանք դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահման Թուրքիայի հետ, և կնքված խաղաղության պայմանագիր կամ դրան նախորդող միջանկյալ փաստաթուղթ Ադրբեջանի հետ»: Առաքելյանի կարծիքով դա նշանակում է, որ անորոշ ժամանակով պարզապես անհետանում է պատերազմի վտանգը Հայաստանի համար, մեր հարևանները դադարում են իրենց հայատյաց քարոզչությունն ու թշնամական վերաբերմունքը մեր հանդեպ: Նվազում կամ չքանում է մեր աներկբա կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանը ձեռք է բերում կենսական նշանակություն ունեցող արյունատար անոթներ, որոնց շնորհիվ էապես շահեկան վիճակում է հայտնվում հատկապես տեղական արտադրությունը, այսինքն՝ նաև արտահանումը, իսկ ներմուծվող ապրանքները զգալիորեն էժանանում են, ինչից, բնականաբար, շահում է շարքային քաղաքացին:
Բացի դրանից, Է. Առաքլյանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքում մեր երկիրը «լուրջ հնարավորություն է ստանում անմիջական մասնակիցը դառնալու տարածաշրջանային բազմամիլիարդ էներգետիկ ծրագրերին, ինչպես նաև վերածվում կարևոր հանգույցի՝ այդպիսով դառնալով լրջագույն ռեգիոնալ խաղացող»:
Էդգար Առաքելյանն արդարացիորեն փաստում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը սերտորեն փոխկապակցված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ և, որպես «անաչառ» ուսումնասիրող, անդրադառնում է նաև սույն գործընթացի հետևանքներին, որոնք են.
Արյան գնով վերցրած հողերը հանգիստ վերադարձնում ենք երբեմնի(ընդգծումն իմն է - Հ.Մ.-Շ.) թշնամուն' այդպես էլ չհստակեցնելով Լեռնային Ղարաբաղի կոնկրետ կարգավիճակը:
Փաստացի մեկընդմիշտ հրաժարվում ենք այն տարածքներից, որոնք համարում ենք մեր պատմական հողերը՝ որևէ իրավական անցք անգամ չթողնելով հետագա սերունդներին՝ դրանք հետ վերադարձնելու համար:
Ուրանում ենք Ցեղասպանության փաստը և անարգում զոհերի հիշատակը:
Մինչև ընթերցողի ուշադրությանը Է. Առաքելյանի եզրահանգումները ներկայացնելը, կցանկանայի որոշ մեկնաբանություններ տալ նրա ներկայացրած «դրական» և «բացասական» կողմերին: Նախ սկսենք նրանից, որ պարզապես անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ սահմանի բացման արդյունքում երկիր ներմուծվող էժան ապրանքը կարող է էապես շահեկան վիճակ ստեղծել տեղական արտադրողի համար: Է. Առաքելյանի այս փաստարկի մեջ կա նույնպիսի տրամաբանական սխալ, որը Աստծո ամենազորության մասին այն հարցադրման մեջ է, թե արդյո՞ք կարող է Աստված ստեղծել այնպիսի քար, որը Նա չկարողանա տեղաշարժել: Բնապաշարներով աղքատ Հայաստանի արտադրությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը պարզապես կլցնի մեր երկիրը էժան և անորակ թուրքական արտադրանքով, ինչն իր հերթին նշանակում է, որ տեղական արտադրողը պարզապես կկորցնի հայ սպառողի շրջանակում իր արտադրանքը ռեալիզացնելու հնարավորությունից: Այլ խոսքերով, այս երևույթը կոչվում շուկայի գրավում: Եվ միանգամայն բնական է, որ տնտեսապես ավելի հզոր Թուրքիան պարզապես կոչնչացնի մանր և միջին բիզնեսը Հայաստանում' մեր երկիրը գցելով տնտեսական կախվածության մեջ, ինչպես դա արվում է Վրաստանում:
Առանձնակի ուշադրության է արժանի նաև Առաքելյանի այն կարծիքը, իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լուրջ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար անմիջական մասնակիցը դառնալու տարածաշրջանային բազմամիլիարդ էներգետիկ ծրագրերին: Խնդիրը կայանում է նրանում, որ մեր տարածաշրջանում արդեն իսկ գործող նավթամուղերն ու գազամուղերը անհրաժեշտ քանակությամբ բնապաշարներ տեղափոխելու լուրջ խնդիր ունեն: Եվ եթե մի պահ պատկերացնենք, որ Արևմուտքին հաջողվել է հաղթահարել Ռուսաստանի դիմադրությունը' շրջանցելով Ռուսաստանը, նավթի ու գազի պաշարները Կասպից ծովի ավազանից Եվրոպա տեղափոխելու գործում, ապա միևնույն է' դժվար է հավատալ, որ նրանք կհրաժարվեն արդեն իսկ գործող նավթամուղերից' Հայաստանին տարածաշրջանային տնտեսական գործընթացներին ներգրավելու համար:
Ինչ վերաբերվում է «անորոշ ժամանակով պատերազմի վտանգի անհետանալուն», ապա Է. Առաքելյանին պարզապես կուզենայի հիշեցնել մի ճշմարտություն. պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն կարելի է միայն հետաձգել' ի շահ հակառակորդի:
Այսպիսով, մեր հոդվածագրի ներկայացարած «դրական» կողմերը հեշտությամբ կարելի է դասել հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» բացասական կողմերի շարքին' զուգընթաց ավելացնելով ևս մի քանի հետևանքներ, որոնց անխուսափելիորեն կբերի հայ-թուրքական սահմանի բացումը: Խոսքը կարող է վերաբերվել, օրինակ, նաև դեմոգրաֆիական էքսպանսիային, որը թուրքական կողմն անկասկած կիրականացնի Հայաստանի հետ' բաց սահմաններ ունենալու պարագայում:
Հայ-թուրքական հարաբերություն– ների հեռանկարը պահանջում է ավելի լուրջ ուսումնասիրություն
«Կռիվը գեշ բան է անկասկած, բայց վատթարագույն է
հայրենի երկիրը խաղաղությամբ օտարին ծախելը...»
Ռուբեն Տեր-Մինասյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշած «ֆուտբոլային դիպլոմատիան», ինչպես նաև Հայաստանի ու Թուրքիայի կառավարությունների փորձերը' դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև, հասարական լայն քննարկումների պատճառ են դարձել: Հայկական մամուլը հեղեղվեց այս թեմայի հետ կապված տարբեր լրագրողների և քաղաքական վերլուծաբանների հոդվածներով: Եվ բնական է, որ մամուլում հանդես եկող հոդվածագիրների կարծիքներն առավել քան բազմազան պետք է լինեին: Նրանցից մի մասը հանդես էր գալիս Թուրքիայի հետ ցանկացած տիպի հարաբերություններ ունենալուն դեմ, ոմանք փորձում էին գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օպտիմալ լուծումներ, շատերն էլ համաձայն էին մոռանալ անցյալ վիրավորանքներն ու հնարավորինս շուտ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:
Վերջերս համացանցում գործող «7 օր» լրատվական գործակալության կայքէջում հանդիպեցի մի հոդված, որի հեղինակն է ՀԱԿ-ի համակիր ներկայացող երիտասարդ Էդգար Առաքելյանը: «Հայաստան 2009. երկու գետի խառնարանում» վերնագրված նրա հոդվածը մեծամասամբ վերաբերվում է վերոնշյալ խնդրին: Սույն հեղինակի աշխատությունը գրավեց իմ ուշադրությունն այն պարզ պատճառով, որ նա' երիտասարդին բնորոշ ջանասիրությամբ փորձել է ի մի բերել հայկական քաղաքագիտական դաշտում առկա բոլոր կարծիքներն և խնդրին քաջատեղյակ փորձագետի դիրքերից լուծում առաջարկել Հայաստանի քաղաքական ուժերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաքելյանը բացահայտորեն հայտնում է իր քաղաքական կողմնորոշվածությունը' սույն հոդվածում ես չեմ անդրադառնա ներքաղաքական գործընթացների վերաբերյալ նրա պատկերացումներին: Տվյալ դեպքում առավել կարևոր եմ համարում Թուրքիայի հետ հարաբերությունների նրա առաջարկած մոդելի քննարկումը:
Եվ այսպես' Է. Առաքելյանն իր հոդվածում նշում է, որ «եթե «ֆուտբոլային» կնքված դիվանագիտությունը պսակվի հաջողությամբ, ամենաուշը մեկ տարուց մենք կունենանք դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահման Թուրքիայի հետ, և կնքված խաղաղության պայմանագիր կամ դրան նախորդող միջանկյալ փաստաթուղթ Ադրբեջանի հետ»: Առաքելյանի կարծիքով դա նշանակում է, որ անորոշ ժամանակով պարզապես անհետանում է պատերազմի վտանգը Հայաստանի համար, մեր հարևանները դադարում են իրենց հայատյաց քարոզչությունն ու թշնամական վերաբերմունքը մեր հանդեպ: Նվազում կամ չքանում է մեր աներկբա կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանը ձեռք է բերում կենսական նշանակություն ունեցող արյունատար անոթներ, որոնց շնորհիվ էապես շահեկան վիճակում է հայտնվում հատկապես տեղական արտադրությունը, այսինքն՝ նաև արտահանումը, իսկ ներմուծվող ապրանքները զգալիորեն էժանանում են, ինչից, բնականաբար, շահում է շարքային քաղաքացին:
Բացի դրանից, Է. Առաքլյանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքում մեր երկիրը «լուրջ հնարավորություն է ստանում անմիջական մասնակիցը դառնալու տարածաշրջանային բազմամիլիարդ էներգետիկ ծրագրերին, ինչպես նաև վերածվում կարևոր հանգույցի՝ այդպիսով դառնալով լրջագույն ռեգիոնալ խաղացող»:
Էդգար Առաքելյանն արդարացիորեն փաստում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը սերտորեն փոխկապակցված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ և, որպես «անաչառ» ուսումնասիրող, անդրադառնում է նաև սույն գործընթացի հետևանքներին, որոնք են.
Մինչև ընթերցողի ուշադրությանը Է. Առաքելյանի եզրահանգումները ներկայացնելը, կցանկանայի որոշ մեկնաբանություններ տալ նրա ներկայացրած «դրական» և «բացասական» կողմերին: Նախ սկսենք նրանից, որ պարզապես անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ սահմանի բացման արդյունքում երկիր ներմուծվող էժան ապրանքը կարող է էապես շահեկան վիճակ ստեղծել տեղական արտադրողի համար: Է. Առաքելյանի այս փաստարկի մեջ կա նույնպիսի տրամաբանական սխալ, որը Աստծո ամենազորության մասին այն հարցադրման մեջ է, թե արդյո՞ք կարող է Աստված ստեղծել այնպիսի քար, որը Նա չկարողանա տեղաշարժել: Բնապաշարներով աղքատ Հայաստանի արտադրությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը պարզապես կլցնի մեր երկիրը էժան և անորակ թուրքական արտադրանքով, ինչն իր հերթին նշանակում է, որ տեղական արտադրողը պարզապես կկորցնի հայ սպառողի շրջանակում իր արտադրանքը ռեալիզացնելու հնարավորությունից: Այլ խոսքերով, այս երևույթը կոչվում շուկայի գրավում: Եվ միանգամայն բնական է, որ տնտեսապես ավելի հզոր Թուրքիան պարզապես կոչնչացնի մանր և միջին բիզնեսը Հայաստանում' մեր երկիրը գցելով տնտեսական կախվածության մեջ, ինչպես դա արվում է Վրաստանում:
Առանձնակի ուշադրության է արժանի նաև Առաքելյանի այն կարծիքը, իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լուրջ հնարավորություն է ստեղծում Հայաստանի համար անմիջական մասնակիցը դառնալու տարածաշրջանային բազմամիլիարդ էներգետիկ ծրագրերին: Խնդիրը կայանում է նրանում, որ մեր տարածաշրջանում արդեն իսկ գործող նավթամուղերն ու գազամուղերը անհրաժեշտ քանակությամբ բնապաշարներ տեղափոխելու լուրջ խնդիր ունեն: Եվ եթե մի պահ պատկերացնենք, որ Արևմուտքին հաջողվել է հաղթահարել Ռուսաստանի դիմադրությունը' շրջանցելով Ռուսաստանը, նավթի ու գազի պաշարները Կասպից ծովի ավազանից Եվրոպա տեղափոխելու գործում, ապա միևնույն է' դժվար է հավատալ, որ նրանք կհրաժարվեն արդեն իսկ գործող նավթամուղերից' Հայաստանին տարածաշրջանային տնտեսական գործընթացներին ներգրավելու համար:
Ինչ վերաբերվում է «անորոշ ժամանակով պատերազմի վտանգի անհետանալուն», ապա Է. Առաքելյանին պարզապես կուզենայի հիշեցնել մի ճշմարտություն. պատերազմից հնարավոր չէ խուսափել, այն կարելի է միայն հետաձգել' ի շահ հակառակորդի:
Այսպիսով, մեր հոդվածագրի ներկայացարած «դրական» կողմերը հեշտությամբ կարելի է դասել հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» բացասական կողմերի շարքին' զուգընթաց ավելացնելով ևս մի քանի հետևանքներ, որոնց անխուսափելիորեն կբերի հայ-թուրքական սահմանի բացումը: Խոսքը կարող է վերաբերվել, օրինակ, նաև դեմոգրաֆիական էքսպանսիային, որը թուրքական կողմն անկասկած կիրականացնի Հայաստանի հետ' բաց սահմաններ ունենալու պարագայում:
Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Միտք» վերլուծական կենտրոն