Լրահոս

19.09.2012 09:40


Իսրայելը պատրաստվում է գերժամանակակից հակահրթիռային համակարգի փորձարկման

Իսրայելը պատրաստվում է գերժամանակակից հակահրթիռային համակարգի փորձարկման

Իսրայելցի գիտնականներն ու զինվորականները պատրաստվում են փորձարկել Arrow-3 հակահրթիռային գերժամանակակից համակարգը, որը կարող է դառնալ Իսրայելի պաշտպանության լրջագույն խաղաքարտը։ Երկաստիճան հրթիռը՝ Israel Aerospace Industries and the Boeing Co.-ի համատեղ նախագիծն է։  MIGnews–ի փոխանցմամբ՝ նոր հակահրթիռային համակարգը կփորձարկվի առաջիկա օրերին։ Նշվում է, որ սա հակահրթիռային պաշտպանության որակապես նոր՝ բազմաստիճան համակարգ է։
Հրթիռի բոլոր ենթահամակարգերն արդեն փորձարկված են։ Այժմ մնացել է փորձարկել համակարգն ամբողջությամբ։ Arrow-3–ի երկրորդ աստիճանը  հրթիռին հնարավորություն է տալիս երկու անգամ ավելի երկար թռչել, քան Arrow-2–ը։ Բացի դա, նոր համակարգը 4 անգամ ավելի մեծ մակերես է ծածկում, քանի իր նախորդը։

Այս խորագրի վերջին նյութերը