«Հայկական ժամանակ»-ը անդրադարձել է Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին նոր մանրամասներին։ Ըստ այդմ՝ Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ:
Գրոհայինների ներթափանցման վերաբերյալ լուրը, ըստ էության, երեկ չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերաշահված բոլոր գործառույթները` ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ` անհանգստության որևէ առիթ չկա»,–թերթին ասել է Բադրամյանը: Ահաբեկչական խմբի և հնարավոր ահաբեկչական գործողության մասին մանրամասներ պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ իրավապահները չեն կարողանում պարզել` ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը և այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես զբոսաշրջիկներ: Թերթը նշում է, որ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է աշխատում են «զորանոցային» ռեժիմի պայմաններում:
Թալիբ գրոհայինների խումբը Հայաստա՞ն է ներթափանցել