Լրահոս

18.09.2012 17:39


Հանդիպում պաշտպանության նախարարությունում

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ներգրավմամբ անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանն, ինչպես նաև հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ինձ համար  շատ հաճելի է նման ներկայացուցչական պատգամավորական պատվիրակություն հյուրընկալել ՀՀ ՊՆ–ում: Ինձ զեկուցեցին, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի խորհրդի օրակարգով նախատեսված է Համակարգող խորհրհրդակցության անդամների`  որպես դիտորդ մասնակցությունը «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը