Հարուցվել է քրեական գործ՝ ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Մ. Ղազարյանի և Ա. Ծատուրյանի կողմից բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
Քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի՝ 2012թ սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունների ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածու Մ. Ղազարյանը և նույն գյուղի բնակիչ Ա. Ծատուրյանը, ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելով, 2012թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 21 անց 30-ի սահմաններում, համագյուղացիներին՝ նույն ընտրություններում՝ Արենի համայնքի ղեկավարի մեկ այլ թեկնածուի՝ Սերյոժա Սուքիասյանի վստահված անձ Արթուր Մարտիրոսյանին և նրա կողմնակից Արմեն Ենոքյանին սպառնալիքներ տալով ու ծեծի ենթարկելով, նրանց նկատմամբ բռնություն և բռնության սպառնալիք գործադրելու միջոցով վերջիններիս հարկադրել են ընտրությունների ընթացքում չաջակցել առաջադրված թեկնածուին և քվեարկել նրա դեմ:

Նախաքննությունը շարունակվում է: