Լրահոս

18.09.2012 17:20


2022թ. ֆուտբոլի առաջնությունը, հնարավոր է, անցկացվի ձմռանը

2022թ. ֆուտբոլի առաջնությունը, հնարավոր է, անցկացվի ձմռանը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մտադիր է 2021թ. դեկտեմբերին մեկ ամսով ժամանակավորապես դադարեցնել ազգային առաջնությունները, որպեսզի 2022թ. Աշխարհի առաջնությունը տեղի ունենա ձմռանը: Այս մասին տեղեկացնում է «World Football»-ը:

Հիշեցնենք, որ «Մունդիալ–2022»–ը ընդունելու է արաբական թերակղզում տեղակայված երկրներից մեկը՝ Քաթարը:

57-ամյա Պլատինիի կարծիքով՝ այս քայլը միակ տարբերակն է, որով ֆուտբոլիստներն ու երկրպագուները կխուսափեն 50օC ջերմությունից։

«Բայց հունվարը լավագույն տարբերակը չէ այդ ամենի համար՝ ձմեռային Օլիմպիական խաղերի հետ համընկնելու տեսանկյունից, այդ իսկ պատճառով նոյեմբեր-դեկտեմբերին Մունդիալն անցկացնելը լավագույն տարբերակ է»,–ավելացրել է Պլատինին։  

Այս խորագրի վերջին նյութերը