Քննարկվել են հայ–հորդանանյան հարաբերությունների զարգացման հեռանկարները
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Հորդանանի մայրաքաղաք Ամման ժամանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակությունը:
Հորդանանի ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար և այլ հարցեր, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին:
Երկուստեք կարևորվեց նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:
Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ամմանում ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացմանը, այնուհետև ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություններին, որոնց ներկա էին դիվանագետներ, կառավարության և խորհրդարանի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԳՆ պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀԹ արտաքին գործերի, բարձրագույն կրթության և գիտության, զբոսաշրջության նախարարների, գործարար խորհրդի, Հորդանանի և Ամմանի առևտրա-արդյունաբերական պալատների անդամների հետ: