Լրահոս

18.09.2012 16:18


Չինաստանի պաշտպանության նախարարը Ճապոնիային սպառնացել է «հետագա քայլերի» միջոցով լուծել տարածքային վեճը

Չինաստանի պաշտպանության նախարարը Ճապոնիային սպառնացել է «հետագա քայլերի» միջոցով լուծել տարածքային վեճը

Չինաստանը ձգտում է Ճապոնիայի հետ տարածքային վեճը խաղաղ ճանապարհով լուծել, սակայն իրեն իրավունք կվերապահի դիմել «հետագա միջոցառումների»: Այսպիսի ձևակերպմամբ է հանդես եկել Չինաստանի պաշտպանության նախարար Լյան Գուանլեն՝ մեկնաբանելով Սենկակու կղզիների շուրջը առաջացած չին–ճապոնական վեճը:

«Մենք մեզ իրավունք ենք վերապահում հետագա քայլեր ձեռնարկել, թեև հույս ունենք այդ հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով»,–ասել է չինացի նախարարը Պեկինում ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետայի հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ Չինաստանի և Ճապոնիայի միջև տարածքային վեճը՝ կապված Սենկակու կղզիների հետ, սրվեց այն ժամանակ, երբ ճապոնացի անհատ սեփականատերը գնեց դրանք:

Այս խորագրի վերջին նյութերը