Լրահոս

18.09.2012 15:44


Լիլիթ Գալստյան. «Սա բարոյական բացառիկ հանձնառություն է, որն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում»

Լիլիթ Գալստյան. «Սա բարոյական բացառիկ հանձնառություն է, որն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում»

ՀՅԴ ներկայացուցիչներ Վահան Հովհաննիսյանն ու Լիլիթ Գալստյանն այսօր հրավիրված համատեղ մամլո ասուլիսին անդրադարձել են սիրիական ճգնաժամի ու տեղի հայության խնդրին։

Վահան Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, որ բազմաթիվ ՀԿ-ներ Հայաստանում միավորվել են «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության շուրջը՝ աջակցելու սիրիահայերին, և առաջին ինքնաթիռը շուտով կմեկնի Սիրիա, ինչին մեծապես օգնել են նաև արցախահայերը։

–Հասկանալով իրավիճակի բարդությունը, մեր հասարակությունը պետք է ամբողջ ուժերը լարի, որպեսզի Սիրիայի մեր հայրենակիցները զգան մեր պաշտպանությունը,–ասել է Հովհաննիսյանն ու հավելել, որ սա կուսակցական նախաձեռնություն չէ, այլ հասարակական, ուստի պետք չէ միայն ՀՅԴ–ի անունը շոշափել։  

Վահան Հովհաննիսյանը նաև նշել է, որ Հարավային Կովկասը նույնպես ներգրավված է սիրիական խնդրում, և  այդ «կրակը» հանգցնելու համար պետք է օգտագործել ամեն փոքր հնարավորություն:

Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին ավելացրել է.

–Սա բարոյական բացառիկ հանձնառություն է, որն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը