Լրահոս

18.09.2012 15:25


Խուլիգանական դրդումներով սպանություն կատարածը ձերբակալված է

Խուլիգանական դրդումներով սպանություն կատարածը ձերբակալված է
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 00։35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ  հրապարակից  իրենց մոտ է տեղափոխվել 1977թ. ծնված Նվեր  Սերգեյանի դիակը:
Պարզվել էր, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն էր տեղի ունեցել Նվեր  Սերգեյանի և 1986թ. ծնված  Արամ  Ղազարյանի միջև, որի ընթացքում Ա. Ղազարյանը  «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Նվեր Սերգեյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Նվեր Սերգեյանը մահացել էր:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (սպանությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 05։30-ին, ոստիկանության ծառայողները Այգավան գյուղում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել Արամ Ղազարյանին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը