Լրահոս

18.09.2012 15:22


Վահան Հովհաննիսյան. «ՀՅԴ հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ պարտադիր չէ, որ կրկնվեն Արցախում»

Վահան Հովհաննիսյան. «ՀՅԴ հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ պարտադիր չէ, որ կրկնվեն Արցախում»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով  ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին Արցախի փոխվարչապետ նշանակելուն՝  ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է. «Հայաստանում իշխանությունների հետ Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունները պարտադիր չէ, որ կրկնվեն Լեռնային Ղարաբաղում։ Արցախում բոլորովին այլ իրավիճակ է, այնտեղ բնակչության, պետության, քաղաքականության օրակարգը էապես տարբերվում է այստեղի օրակարգից»։

Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ ՀՅԴ մեկ այլ անդամ՝ Դավիթ Իշխանյանը, հնարավոր է, նշանակվի ԼՂՀ Արտաքին գործերի նախարար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը