Է. Նալբանդյան. «Պաշտոնական Բաքուն խորացնում է Ադրբեջանի և միջազգային հանրության միջև եղած անդունդը»
Այսօր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն իր գործողություններով և քայլերով ավելի է խորացնում Ադրբեջանի և միջազգային հանրության միջև եղած անդունդը: «Միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների չկատարման ու դրանք խախտելու առումով փաստերի պակաս չունի: Օրինակները շատ են՝ Ադրբեջանը այդպես էլ չի աջակցել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել կողմերի միջև, Ադրբեջանը մինչ օրս խախտում է հրադադարի ռեժիմը, խախտել է Կազանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլուր կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները»,–ասել է Է. Նալբանդյանը։
Դեյվիդ Լիդինգտոնն էլ նշեց, թե Մեծ Բրիտանիան «խոր մտահոգություն» է հայտնել Սաֆարովի վերադարձի ու ազատ արձակման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների ճանապարհով։

7or.am