Լրահոս

18.09.2012 13:06


Դեղորայքային թունավորումներ

Դեղորայքային թունավորումներ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09։35-ի սահմաններում, դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բատիկյան 28 տան բնակիչ` 2010 թ. ծնված Դավիթ Բաղդասարյանը:

Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:

 ***

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, դեղորայքային թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Դարպաս գյուղի բնակչուհի` 1996թ. ծնված Սյուզաննա Միքայելյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 ***

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։22-ին, Երևանի Բաղրամյան 2 հասցեից դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1989թ. ծնված Նարինե Օհանյանը։

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 ***

Նույն օրը՝ ժամը 15։55-ին, դեղորայքային թունավորումով Մարգարյան հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Բաբաջանյան 21 շենքի 51-րդ բնակարանի բնակիչ` 2008թ. ծնված Սմբատ Սահակյանը:

Ըստ բժշկի` երեխայի առողջական վիճակը բավարար է:

 ***

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:00-ին, դեղորայքային թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոնից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Արցախի 1 շենքի 8-րդ բնակարանի բնակչուհի` 1982թ. ծնված Սոնա Հովհաննիսյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: 

Այս խորագրի վերջին նյութերը