Գիտաշխատո՞ղ, թե՞ գիտնական. ինչո՞ւ դերասնանին կամ արտիստին «բեմաշխատող» չեք կոչում
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կոչել գիտությամբ զբաղվող անձին գիտնական, թե՞ գիտաշխատող: Ոմանց կողմից հղումներ են կատարվում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, ով խորհրդային տարիներին ՀԿԿ Կենտկոմում, երբ իրեն կոչել են գիտնական, իբր հուզմունքով պատասխանել է` «Օ ոչ, մենք գիտնականեր չենք, մենք գիտաշխատողներ ենք»: Սակայն ի տարբերություն իրեն վկայակոչողների, Վիկտոր Համբարձումյան գիտնականը գիտեր որտեղ և ինչ ասել: Աշխատավորական հորջորջվող պետությունում գիտնականը չպետք է առանձնանար բանվորագյուղացիական դասից և, այդպիսով, հորինվեց «գիտաշխատող» անիմաստ հապավումը: Ոչ մեկի մտքով չի անցնի դերասանին կամ արտիստին կոչել«բեմաշխատող»,քանի որ բեմի աշխատողներ համարվում են լուսարարը, հուշարարը, հավաքարարը, տեխնիկը և այլոք: Փորձենք բացել գիտաշխատող հապավումը և ինչ կստացվի գիտական աշխատող կամ գիտության աշխատող, երկուսն էլ ոչ հայեցի և անիմաստ: Միգուցե «գիտության ոլորտի աշխատո՞ղ»,բայց դա ավելի շուտ վերաբերվում է Գիտության կոմիտեի և Ազգային ակադեմիայի աշխատակազմին, ինչպես նաև ինստիտուտների սպասարկող անձնակազմին:
Առաջին հայացքից թվում է, թե ինչ տարբերություն, թե ինչպես կոչել գիտնականին` դրանից ի՞նչ է փոխվելու: Շատ բան: Բանը հասել է նրան, որ ի տարբերություն ամբողջ աշխարհի, Հայաստանի Հանրապերության աշխատանքային օրենսգրքի համաձայն, գիտական աշխատանքը կապված չէ մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ, և ի՞նչ, գիտնականները մտավորական չե՞ն: Հարցրեք ցանկացած մարդու, ովքեր են մտավորականները, բոլորը առանց բացառության առաջին հերթին կնշեն գիտնականներին, հետո նոր մյուսներին: Այս աղաղակող թյուրիմացության պատճառով գիտնականները զրկվեցին իրենց հավելյալ արձակուրդներից և ներառնված չեն կառավարության սոցիալական փաթեթում:
Շուտափույթ կերպով պահանջվում է վերանայել գիտնականի իրավունքները ոտնահարող օրենքները:
Կենսաբանական գիտությունների դոկտոր` Հրաչյա Հովհաննիսյան
Գիտաշխատո՞ղ, թե՞ գիտնական. ինչո՞ւ դերասնանին կամ արտիստին «բեմաշխատող» չեք կոչում
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կոչել գիտությամբ զբաղվող անձին գիտնական, թե՞ գիտաշխատող: Ոմանց կողմից հղումներ են կատարվում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, ով խորհրդային տարիներին ՀԿԿ Կենտկոմում, երբ իրեն կոչել են գիտնական, իբր հուզմունքով պատասխանել է` «Օ ոչ, մենք գիտնականեր չենք, մենք գիտաշխատողներ ենք»: Սակայն ի տարբերություն իրեն վկայակոչողների, Վիկտոր Համբարձումյան գիտնականը գիտեր որտեղ և ինչ ասել: Աշխատավորական հորջորջվող պետությունում գիտնականը չպետք է առանձնանար բանվորագյուղացիական դասից և, այդպիսով, հորինվեց «գիտաշխատող» անիմաստ հապավումը: Ոչ մեկի մտքով չի անցնի դերասանին կամ արտիստին կոչել «բեմաշխատող», քանի որ բեմի աշխատողներ համարվում են լուսարարը, հուշարարը, հավաքարարը, տեխնիկը և այլոք: Փորձենք բացել գիտաշխատող հապավումը և ինչ կստացվի գիտական աշխատող կամ գիտության աշխատող, երկուսն էլ ոչ հայեցի և անիմաստ: Միգուցե «գիտության ոլորտի աշխատո՞ղ», բայց դա ավելի շուտ վերաբերվում է Գիտության կոմիտեի և Ազգային ակադեմիայի աշխատակազմին, ինչպես նաև ինստիտուտների սպասարկող անձնակազմին: