Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մի քաղաքացի իր մոտ եղած զենք-զինամթերքը թողել է Չարբախի կամրջի տակ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ, տարբեր տրամաճափի 104 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՈւԶՌԳՄ» տիպի նռնակի 2 պայթուցիչ և ինքնաձիգի պահունակ:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Զենք-զինամթերքը թողել էր կամրջի տակ