Լրահոս

18.09.2012 11:58


Եկեղեցիների եվրոպական կոնֆերանսում քննարկվել է Սաֆարովի արտահանձման և ազատ արձակման հարցը

Եկեղեցիների եվրոպական կոնֆերանսում քննարկվել է Սաֆարովի արտահանձման և ազատ արձակման հարցը

Օրերս Հունաստանի Կրետե կղզում գումարվել է Եկեղեցիների եվրոպական կոնֆերանսի Կենտրոնական կոմիտե իտարեկան ժողովը:

Ժողովի ընթացքում, ի շարս այլ հարցերի, քննարկվել է նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատարձակման հարցը. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական բաժինը:

ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ` իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն` աղոթելով, որ արդարությունը հաստատվի և ազգերի միջև թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը: Այս առնչությամբ Կենտրոնական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 Ցավալի իրողության առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաև Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթովմա Պողոս Երկրորդը:

Այս խորագրի վերջին նյութերը