ՀՀ բնապահպանության նախարարությունը միացել է «Let`s Do It» համաշխարհային շարժմանը
ՀՀ բնապահպանության նախարարությունը միացել է «Let`s Do It» համաշխարհային շարժմանը: Այս ակցիայի հիմքում ընկած է 2008թ Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, ինչի ժամանակ ավելի քան 50,000 ակտիվիստներ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան 10,000 տոննա կենցաղային աղբից:
Միջոցառումն օրինակ է ծառայել նաև այլ երկրների համար: Հարյուրավոր հեղինակավոր կազմակերպություններ միացել են շարժմանը և միլիոնավոր կամավորների օգնությամբ մաքրում են իրենց երկիրն աղբից:
2012 թվականին Հայաստանի Հանրապետությունը նույնպես միացել է էկոլոգիական այս հզոր շարժմանը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականով մաքրման և աղբահանման աշխատանքներ իրականացվել է նաև Հայաստանի բոլոր հատուկ պահպանվող տարածքներում:
ՀՀ բնապահպանության նախարարության մի խումբ աշխատակիցների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների, Եղվարդի երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև Էստոնիայից ժամանած «Let`s Do It» շարժման ակտիվիստ Կիայի մասնակցությամբ, մաքրման և աղբահանման աշխատանքներ իրականացվեցին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի հարակից անտառային տարածքում: Բնապահպանների մասնակցությամբ շուրջ 100 տոպրակ կենցաղային աղբ մաքրվեց վերը նշված հատվածից:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարևորելով միջոցառումը, նշեց որ յուրաքանչյուրս պետք է իր ներդրումն ունենա մեր երկրի մաքրության պահպանության գործում, մեկ անգամ ևս կոչ անելով ազգաբնակչությանը մաքուր պահել շրջակա միջավայրը, պահպանել հայրենի բնությունը գալիք սերունդների համար:

ՀՀ բնապահպանության նախարարության
մամուլի ծառայություն