Օգոստոսը սիրիական հակամարտության ամենաարյունալի ամիսն էր
Անցած օգոստոսն ամենաարյունալի ամիսն է եղել Սիրիայի զինված հակամարտության սկզբից ի վեր: Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցով խաղաղ գործընթացի ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ռոբերտ Սերին։
Պաշտոնական Դամասկոսի տվյալներով՝ զոհերի թիվը 7-8 հազ. է, այն դեպքում, երբ ընդդիմության ներկայացուցիչները նշում են, որ զոհվել է 25 000 մարդ:
ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 2,5 մլն մարդ արաբական այս երկրում սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների և բժշկական օգնության կարիք ունի: Ավելի քան 250 000 սիրիացիներ բռնությունից թաքնվել են հարևան 4 երկրներում` Իրաքում, Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում: