Լրահոս

18.09.2012 10:08


Yahoo!-ն, PepsiCo-ն և Oracle-ը հանդես կգան առաջին անգամ Վրաստանում անց կացվող մարքեթինգային միջոցառմանը

Yahoo!-ն, PepsiCo-ն և Oracle-ը հանդես կգան առաջին անգամ Վրաստանում անց կացվող մարքեթինգային միջոցառմանը

Աշխարհի խոշորագույն ընկերությունների մարքեթինգային տնօրենները հանդես կգան առաջին անգամ Վրաստանում կայանալիք Marketing Kingdom Georgia գլոբալ մարքեթինգային միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 12-23-ը մայրաքաղաք Թբիլիսիում: 

Yahoo!-ն, Trip Advisor-ը, Oracle-ը, PepsiCo-ն եւ Novartis-ը միայն մի քանիսն են այն խոշորագույն բրենդներից, որոնք հանդես կգան միջոցառմանը:  “Մենք շատ ուրախ են հյուրընկալել այս միջոցառումը Թբիլիսիում նոյեմբերին: The Marketing Kingdom-ը Եվրոպայի խոշորագույն մարքեթինգային միջոցառումներից է եւ միայն այս տարի ավելի քան 200 պատվիրակներ այցելել են այդ միջոցառմանը Խորվաթիայում եւ Սերբիայում: Վրաստանի համար մենք պատրաստել ենք բավականին ինտերակտիվ մի ծրագիր, որը կօգնի մասնակիցներին հասկանալ այսօրվա գլոբալ մարքեթինգային աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները”, - ասել է Marketing Kingdom Վրաստանի ծրագրի ղեկավար Ռոզետա Պիժեվսկան:

Marketing Kingdom Վրաստանի շրջանակներում կլինեն սոցիալական մեդիաների վերաբերյալ ներկայացումներ PepsiCo-ի կողմից, անդամակցության արդյունքները, որի մասին կխոսի American Express-ը, թվային հաղորդակցություն`Philips-ի կողմից եւ բովանդակության սպառումը` Yahoo!-ի կողմից: Միջոցառման շրջանակներում կլինի նաեւ մեկ օր ինտերակտիվ դասընթաց Դան Հիլիի կողմից, ով  թվային Մարքեթինգի գծով Եվրոպայի առավել նշանավոր փորձագետներից է հանդիսանում եւ ում աշխատանքը Emirates Airlines-ի, Ikea-ի եւ Virgin-ի հետ փոխել է գլոբալ մարկետինգի աշխարհը:

Միջոցառմանը նաեւ հանդես կգա առաջնակարգ GO VIRAL-ից վիրուսային վիդեո ընկերությունից Մեդս Հոլմանը: “Շատ ուրախ եմ, որ նոյեմբերին կայցելեմ Վրաստան: Ես արդեն հանդես եմ եկել երկու Marketing Kingdom միջոցառումներին եւ վստահ եմ, որ այդ իրադարձությունը Վրաստանում եւս հաջողված կլինի: Այս անգամ ես հանդես կգամ սոցիալական սերնդի թեմայով, որտեղ ես կուսումնասիրեմ սոցիալական սերունդը, իրենց վերաբերմունքը եւ վարքագիծը, եւ կքննարկեմ արդյունաբերության եւ արհեստի արմատապես փոփոխման ուղիները, քանի որ հաջորդ սերունդը դուրս է մղվում ավանդական գովազդի ուղիներից”, - ասել է Մեդսը: 

Այս խորագրի վերջին նյութերը