Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է խարդախության համար
Ըստ մամուլի հրապարակումների՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կսկսվի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը: Նա մեղադրվում է խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մաս): Համաձայն քրեական գործի նյութերի` նա ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ. Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է վերջինիս հինգ հարյուր ութ հազար դրամին: Տուժողը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ է: Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: