Քաղաքական

17.09.2012 12:41


Արամ Կարապետյանը՝ ՀՀ նախագահի հրավիրված խորհրդակցության մասին. «Դա լավ բեմադրված շոու էր, բայց կատարումը շատ վատն էր»

Արամ Կարապետյանը՝ ՀՀ նախագահի հրավիրված խորհրդակցության մասին. «Դա լավ բեմադրված շոու էր, բայց կատարումը շատ վատն էր»

Շաբաթ օրը կառավարությունում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած հանդիպումը իրենից ներկայացնում էր ոչ այլ ինչ, քան շոու: Նման կարծիք է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

-Դա լավ բեմադրված շոու էր, բայց կատարումը շատ վատն էր, որովհետև հենց սցենարի մեջ սխալ կար,- ասել է Կարապետյանն ու պարզաբանել, թե սխալն այն էր, որ Սերժ Սարգսյանը հիշեցրել է Վազգեն Խաչիկյանի դեպքը, որին այդպես էլ լուծում չի տրվել: Ըստ բանախոսի` դա հաջող օրինակ չէր և կարող է միայն մեծացնել անպատժելիության մթնոլորտը:  

«Նոր ժամանակներ»-ի առաջնորդը նշյալ խնդրի մասով նաև ավելացրել է.

-Հիմա իրար կասեն՝ ախպեր, գիտես գողանալը ինչպես է դժվարացել, երեկ «տելեվիզորով» չտեսա՞ք: Դրա պատճառով «ատկատների» թվերը կաճեն:

Բանախոսը նշել է նաև, որ չի ընդունում նախագահ Սարգսյանի գործելաոճը, որը նկարագարել է հետևյալ կերպ.

-Ի՞նչ է նշանակում՝ Գորիկ Գուրգենիչ, եկեք, ես ձեզ բան ունեմ ասելու: Բան ունես ասելու՝ ասվում է առանց որևէ մեկի իմացության, կաբինետում: Դրա համար այդ մոտեցումը՝ ախպերությունը, Սերժ Սարգսյանի գործելաձևից է գալիս: Սերժ Սարգսյանը քաղաքականությունը տանում է այս բանաձևով՝ ինչքան շատ մարդու հետ հաց կիսես, այնքան հեշտ կիրագործես քո պլանները, այնքան երկար կմնաս նախագահ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը