Լրահոս

17.09.2012 09:55


Չինաստանում հակաճապոնական գործողությունները ավելի մեծ թափ են հավաքում

Չինաստանում հակաճապոնական գործողությունները ավելի մեծ թափ են հավաքում

Չինաստանում շարունակվում են հակաճապոնական բողոքի գործողությունները Սենկակու (չինարեն՝ Դյոյույդաո) վիճելի կղզիների շուրջ ծավալվող լարվածության մեծացման հետևանքով:  Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Շաբաթ-կիրակի օրերին Չինաստանի 85 քաղաքներում Սենկակու  կղզիների ճապոնական ազգայնացման դեմ հանդես եկող ցուցարարները գրոհել են Ճապոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունները, թալանել ճապոնական սուպերմարկետները:

Չինաստանում Ճապոնիայի դեսպան Ուիտիրո Նավան չինական իշխանություններին կոչ էր արել հնարավոր միջոցներ ձեռնարկել՝ Ճապոնիայի քաղաքացիների և ճապոնական ընկերությունների անվտանգությունն ապահովելու համար:

Նույն խնդրանքով Չինաստանին էր դիմել նաև Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան:

Այս խորագրի վերջին նյութերը