ԱՄՆ-ն մոբիլիզացրել է Մերձավոր Արևելքում տեղակայված իր զինուժը
Հակաամերիկյան բողոքի ցույցերի համատեքստում Միացյալ Նահանգների բանակը մոբիլիզացրել է իր ուժերը Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների արդյունավետ պաշտպանության նպատակով: Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:
Ըստ ամերիկյան պաշտոնյայի` ԱՄՆ-ի մոտեցումը հետևյալն է՝ «չանել ոչինչ, քանի դեռ այդ մասին չի խնդրել Պետդեպարտամենտը»: Այս առումով Պանետան ավելացրել է.
-Կարծում եմ՝ մենք պետք է շարունակենք զգոնություն պահպանել, քանի որ գտնում եմ, որ բողոքի գործողությունները կշարունակվեն առաջիկա օրերին նույնպես, եթե ոչ ավելի:
Հիշեցնենք, որ Լիբիայում և մուսուլմանական մի շարք երկրներում բողոքի ակցիաների պատճառն ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամեդ մարգարեին: Ավելի վաղ Լիբիայի Բենգազի քաղաքում բողոքավորները սպանել էին ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսին ու ևս 3 աշխատակցի: