Լրահոս

15.09.2012 14:18


Թիվ 35 ընտրատարածքում կնշանակվի լրացուցիչ ընտրություն

Թիվ 35 ընտրատարածքում կնշանակվի լրացուցիչ ընտրություն

Երեկ Շիրակի մարզի թ. 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփեց Գյումրու քաղաքապետի սեպտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքները: Դրանց հիման վրա կայացրած որոշման համաձայն՝ քաղաքապետ է ընտրվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը:

Ըստ այդմ՝ Ս. Բալասանյանի պատգամավորական լիազորությունները պաշտոնապես վաղաժամկետ կդադարեցվեն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 35 ընտրատարածքում, որտեղից ընթացիկ տարվա մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ պատգամավոր էր ընտրվել Ս. Բալասանյանը, կնշանակի լրացուցիչ ընտրություն:

Այս խորագրի վերջին նյութերը