Լրահոս

15.09.2012 19:02


Հանդիսավոր երեկո Բելառուսի Հանրապետությունում` նվիրված Հայսատանի անկախության 21-րդ տարեդարձին

Հանդիսավոր երեկո Բելառուսի Հանրապետությունում` նվիրված Հայսատանի անկախության 21-րդ տարեդարձին

Ս.թ. սեպտեմբերի 13-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը և ՙՙԱրտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելոռուսական ընկերությունըՙՙ համատեղ անցկացրել են հանդիսավոր երեկո` նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ՙՙԱրտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելոռուսական ընկերությանՙՙ նախագահ Ն.Իվանովան, ՀՀ և ԲՀ միջխորհրդարանական համագործակցության և բարեկամության խմբի անդամ, ԲՀ ԱԺ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Գ.Յուրգիլևիչը:

Միջոցառմանը ցուցադրվել է Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Այնուհետև հանդես են եկել Բելոռուսական պետական ֆիլհարմոնիայի երգչուհի Ս.Ստարադետկոն և բելոռուսահայ բանաստեղծ և թարգմանիչ Գ.Չարկազյանը, որն ընթերցել է Հայաստանին վերաբերող բելոռուսական նշանավոր գրողների հայերեն թարգմանությամբ ստեղծագործություններից հատվածներ: Միջոցառումը ավարտվել է ՙՙԷրեբունիՙՙհայկական պարային համույթի ելույթով:

Այս խորագրի վերջին նյութերը