Բակո Սահակյան. «Պետք է ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ուժերի հետ»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բացմանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով:Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները:
Բակո Սահակյանը ողջույնի խոսքում ասել է.
«Ողջունում եմ «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բոլոր մասնակիցներին եւ գոհունակություն հայտնում Արցախում նման նշանակալի միջոցառման անցկացման կապակցությամբ:
Քաղաքական կուսակցություններն այն կարեւորագույն ինստիտուտներից են, առանց որոնց անհնարին է պատկերացնել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը: Նրանք հանդիսանում են նաեւ պետական համակարգի կենսագործունեության առանցքային բաղադրամասերից մեկը: Բնական է, որ ուժեղ ու կայացած կուսակցությունների առկայությունը, նրանց միջեւ քաղաքակիրթ հարաբերությունները, այդ թվում նաեւ մրցակցությունը, մեծապես նպաստում են երկրի առաջընթացին, ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Չափազանց կարեւոր է նաեւ կուսակցությունների դերը, նրանց սերտ համագործակցությունը համահայկական խնդիրների լուծման, հատկապես՝ Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Դրանք այն հարցերն են, որոնք պահանջում են միասնական մոտեցում ու համախմբված աշխատանք:
Արցախում ստեղծվել է բավականին նպաստավոր մթնոլորտ թե կուսակցությունների միջեւ կապերի խորացման, թե իշխանությունների հետ նրանց փոխգործակցության համար: Մենք դա համարում ենք մեծ նվաճում, ինչը պետք է պահպանել ու հետեւողականորեն զարգացնել:
Միեւնույն ժամանակ, անելիքներ նույնպես դեռ շատ ունենք: Անհրաժեշտ է, օրինակ, ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական ուժերի հետ, ինչը կհանդիսանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարեւոր գործոններից մեկը: Մենք շահագրգռված ենք նաեւ այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման եւ զարգացման մեջ:
Այս տեսանկյունից «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանը կարող է ունենալ իր արժանի ներդրումը մեր պետության համար չափազանց կարեւոր գործընթացներում:
Վստահ եմ, որ միջոցառումը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք»: