Թունիսում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա. կան զոհեր և վիրավորներ
«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ՝ երեկ Թունիսում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակման և դրան հաջորդած բախումների հետևանքով առնվազն 3 ցուցարար զոհվել է, շուրջ 40-ը՝ վիրավորվել։ Բողոքի գործողության պատճառը կրկին եղել է համացանցում հայտնված «Իսլամի անմեղությունը» ֆիլմի բաց ցուցադրությունը։
Ցուցարարները կոտրել են դեսպանատան ապակիները, այրել ավտոմեքենաներ և դեսպանատան շենքի պարիսպը: Ցուցարարներից մի քանիսը ներխուժել են դեսպանատան տարածք, սակայն ոստիկաներին հաջողվել է նրանց չեզոքացնել։ Հիշեցնենք, որ «Իսլամի անմեղությունը» ֆիլմի պատճառով Լիբիայի Բենգազի քաղաքում հարձակում էր կատարվել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա, ինչի հետևանքով զոհվել էին ԱՄՆ–ի դեսպանն ու դիվանագիտական կորպուսի երեք աշխատակից: Բողոքի ալիք է բարձրացել նաև Աֆղանստանում, Պակիստանում, Եգիպտոսում, Եմենում և մի շարք այլ մահմեդական երկրներում:
Թունիսում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա. կան զոհեր և վիրավորներ
«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ՝ երեկ Թունիսում ԱՄՆ դեսպանատան վրա կատարված հարձակման և դրան հաջորդած բախումների հետևանքով առնվազն 3 ցուցարար զոհվել է, շուրջ 40-ը՝ վիրավորվել։ Բողոքի գործողության պատճառը կրկին եղել է համացանցում հայտնված «Իսլամի անմեղությունը» ֆիլմի բաց ցուցադրությունը։
Ցուցարարները կոտրել են դեսպանատան ապակիները, այրել ավտոմեքենաներ և դեսպանատան շենքի պարիսպը: Ցուցարարներից մի քանիսը ներխուժել են դեսպանատան տարածք, սակայն ոստիկաներին հաջողվել է նրանց չեզոքացնել։
Հիշեցնենք, որ «Իսլամի անմեղությունը» ֆիլմի պատճառով Լիբիայի Բենգազի քաղաքում հարձակում էր կատարվել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության վրա, ինչի հետևանքով զոհվել էին ԱՄՆ–ի դեսպանն ու դիվանագիտական կորպուսի երեք աշխատակից: Բողոքի ալիք է բարձրացել նաև Աֆղանստանում, Պակիստանում, Եգիպտոսում, Եմենում և մի շարք այլ մահմեդական երկրներում: