Լրահոս

15.09.2012 09:53


YouTube-ը չի արգելափակելու սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի բաց ցուցադրությունը

YouTube-ը չի արգելափակելու սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի բաց ցուցադրությունը

«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ՝  YouTube-ը չի արգելափակելու սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի բաց ցուցադրությունը։ Որպես հիմնավորում՝ նշվում է, թե ֆիլմը չի խախտում վիդեոհոսթինգի կողմից սահմանված որևէ կանոն։ 

Ավելի վաղ ֆիլմը արգելափակել էին Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Լիբիայի և Եգիպտոսի համար: Առաջին երկու երկրներում ֆիլմը համարել են տեղի օրենքների խախտում, իսկ մյուս երկրներում այն արգելափակվել է` հուզումներից և բախումներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին անհայտ անձինք նռնականետերից գնդակոծել էին Լիբիայի Բնեգազի քաղաքում ԱՄՆ հյուպաթոսության շենքը: Զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան 52-ամյա Քրիս Սթիվենսը, դեսպանատան տեղեկատվական դեպարտամենտի աշխատակիցը և պետքարտուղարության 2 աշխատակից: Նշվում էր, որ կատարվածը պատասխան է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմին, որն անարգում է Մուհամեդ մարգարեին անունն ու վիրավորում մահմեդականների կրոնական զգացմունքները։ Իրենց հերթին ԱՄՆ իշխանությունները նողկալի էին անվանել ֆիլմը, սակայն ընդգծել, որ որևէ կինոնկար չի կարող բռնության համար արդարացում ծառայել։

Այս խորագրի վերջին նյութերը