Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է աթլետիկայի եվրոպական կառուցների ղեկավարներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է աթլետիկայի եվրոպական կառույցների ղեկավարներին, որոնք Հայաստանում են գտնվում անվանի թեթևաթլետ Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցումներին ներկա գտնվելու նպատակով:
Հյուրերի թվում էին, մասնավորապես, Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Բեռնար Ամսալեմը (Bernard Amsalem), Եվրոպայի աթլետների միության փոխնախագահ Կարել Փիլնին (Karel Pilny), Հունաստանի սիրողական աթլետիկայի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Պանագիոտիս Դիմակոսը (Panagiotis Dimakos):
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է միջազգային փորձի կիրառումը մեր աթլետների մարզական պատրաստվածության կատարելագործման ուղղությամբ: «Համագործակցությունը տարբեր երկրների ֆեդերացիաների հետ սերտանում է նաև առանձին մարզիկների միջև ձևավորված անձնական կապերի շնորհիվ: Այդպիսի մարզիկ է մեր անվանի աթլետ Ռոբերտ Էմմիյանը, ով նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է: Նրա կողմից կատարվող աշխատանքները տեսանելի են բոլորին»,–նշել է նախարարը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար և փաստել, որ նկատելի է Հայաստանի կառավարության հոգատար վերաբերմունքը ոլորտի նկատմամբ, ինչը հետադագում ևս տալու է իր դրական արդյունքները:
Նշենք, որ վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Արտաշատի քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարի բացման արարողությունը: