Հայաստանը և Արցախը կներկայացվեն Փարիզում կայանալիք զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին
Սույն թվականի սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնեն Հայաստանը և Արցախը Փարիզում կայանալիք «TopResa' 2012» զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին:
Այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է շուրջ 160 երկրներից զբոսաշրջության ոլորտի ավելի քան 27 հազար ներկայացուցիչների մասնակցություն:
Հատկանշական է, որ միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կներկայացվեն միասնական տաղավարի ներքո:
Համատեղ մասնակցության այս նախադեպով հանդերձ, միջազգային հանրությանը ներկայացվելու է Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված նոր գովազդային նյութեր և քարտեզներ:
Հայկական պատվիրակության՝ ցուցահանդեսին պատշաճ ներկայացվածության կազմակերպմանն իր գործուն աջակցությունն է ցույց տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ