-Այս ընտրություններում մենք չկարողացանք ձերբազատվել այնպիսի արատավոր երևույթներից, ինչպես օլիգարխիկ և թաղային հեղինակությունների ակտիվ մասնակցությունը, ընտրակաշառքների, վարչական լծակների ճնշումների ամբողջական համակարգի գործադրումը։ Ունեցանք այն, ինչ ունեցանք, և դրական առումով որևէ առաջընթաց չեղավ,-տեղի ունեցածընտրություններին այսպիսի գնահատական է տվել դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Բանախոսն ասել է նաև` որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՀՅԴ-ն ամեն ինչ բարդում է ուրիշների վրա, իսկ իրենք չկան, հատուկ շեշտվել է, որ «այո՛, այս իրավիճակի պատասխանատուն նաև մենք ենք, որովհետև այս ընտրություններում հավանաբար չկարողացանք ամբողջական համակարգով ներկայանալ մեր հասարակությանը: Դրա համար կային թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։
Ըստ Արծվիկ Մինասյանի` ընտրություններից հետո արձանագրված արդյունքները թե՛ ՀՅԴ-ի, թե՛ ՀԱԿ-ի մասով, ինքը չի համարում իրականությանը համապատասխան։
Արծվիկ Մինասյանը չի ցանկացել մեկնաբանել«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների՝ ՀԱԿ-ի մասին արած հայտարարություններին՝ ասելով.
-Կարծում եմ, որ «Ժառանգությունը» պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերեր նախընտրական շրջանում և չթողներ այդպիսի անորոշ իրավիճակ։ Սակայն չպետք է մոռանալ նաև, որ «Ժառանգության» չմասնակցելուն այս ընտրություններում, իր մեղքի որոշակի բաժինն ունի Հայ ազգային կոնգրեսը։ Կարծում եմ, որ այդ գնահատականները վիրավորանքի այդ դաշտից պետք է ընկալել։
Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ՀՅԴ-ն համամի՞տ է ՀԱԿ-ի՝ ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջին, Արծվիկ Մինասյանն ասել է.
-Մենք, անշուշտ, եթե ունենայինք այնքան վստահություն, որ մեր կողմից արձանագրված փաստերը և նաև առկա արձանագրությունները հնարավորություն կտային ողջ ընտրություններն անվավեր ճանաչելու, իհա՛րկե, կգնայինք այդ քայլին։ Բայց մենք վստահ չենք, հավատացած չենք, և համարում ենք անօգուտ և աննպատակ այդպիսի քայլի գնալը՝ հաշվի առնելով նաև նախորդ փորձը։ Ցավում եմ, բայց պետք է արձանագրենք, որ այս անգամ ընտրախախտումների համակարգը գործեց ամբողջական, փոխլրացման սկզբունքով։
Արծվիկ Մինասյանը չի շրջանցել նաև «հաղթանակ» տարած կուսակցություններին.
-Այսքան բարդ երևույթների հենքի վրա կա նաև դրականը։ Դրականն այն է, որ այսօր ես տեսնում եմ՝ հաղթող ուժերի մոտ չկա այն հաղթանակի տրամադրությունը։
Արծվիկ Մինասյան. «Ունեցանք այն, ինչ ունեցանք»
-Այս ընտրություններում մենք չկարողացանք ձերբազատվել այնպիսի արատավոր երևույթներից, ինչպես օլիգարխիկ և թաղային հեղինակությունների ակտիվ մասնակցությունը, ընտրակաշառքների, վարչական լծակների ճնշումների ամբողջական համակարգի գործադրումը։ Ունեցանք այն, ինչ ունեցանք, և դրական առումով որևէ առաջընթաց չեղավ,-տեղի ունեցած ընտրություններին այսպիսի գնահատական է տվել դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Բանախոսն ասել է նաև` որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ՀՅԴ-ն ամեն ինչ բարդում է ուրիշների վրա, իսկ իրենք չկան, հատուկ շեշտվել է, որ «այո՛, այս իրավիճակի պատասխանատուն նաև մենք ենք, որովհետև այս ընտրություններում հավանաբար չկարողացանք ամբողջական համակարգով ներկայանալ մեր հասարակությանը: Դրա համար կային թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ։
Ըստ Արծվիկ Մինասյանի` ընտրություններից հետո արձանագրված արդյունքները թե՛ ՀՅԴ-ի, թե՛ ՀԱԿ-ի մասով, ինքը չի համարում իրականությանը համապատասխան։
Արծվիկ Մինասյանը չի ցանկացել մեկնաբանել«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների՝ ՀԱԿ-ի մասին արած հայտարարություններին՝ ասելով.
-Կարծում եմ, որ «Ժառանգությունը» պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերեր նախընտրական շրջանում և չթողներ այդպիսի անորոշ իրավիճակ։ Սակայն չպետք է մոռանալ նաև, որ «Ժառանգության» չմասնակցելուն այս ընտրություններում, իր մեղքի որոշակի բաժինն ունի Հայ ազգային կոնգրեսը։ Կարծում եմ, որ այդ գնահատականները վիրավորանքի այդ դաշտից պետք է ընկալել։
Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ՀՅԴ-ն համամի՞տ է ՀԱԿ-ի՝ ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջին, Արծվիկ Մինասյանն ասել է.
-Մենք, անշուշտ, եթե ունենայինք այնքան վստահություն, որ մեր կողմից արձանագրված փաստերը և նաև առկա արձանագրությունները հնարավորություն կտային ողջ ընտրություններն անվավեր ճանաչելու, իհա՛րկե, կգնայինք այդ քայլին։ Բայց մենք վստահ չենք, հավատացած չենք, և համարում ենք անօգուտ և աննպատակ այդպիսի քայլի գնալը՝ հաշվի առնելով նաև նախորդ փորձը։ Ցավում եմ, բայց պետք է արձանագրենք, որ այս անգամ ընտրախախտումների համակարգը գործեց ամբողջական, փոխլրացման սկզբունքով։
Արծվիկ Մինասյանը չի շրջանցել նաև «հաղթանակ» տարած կուսակցություններին.
-Այսքան բարդ երևույթների հենքի վրա կա նաև դրականը։ Դրականն այն է, որ այսօր ես տեսնում եմ՝ հաղթող ուժերի մոտ չկա այն հաղթանակի տրամադրությունը։
Սյուզի Մելքոնյան