Ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների բողոքի գործողությանը մասնակցել է նաև ԲՀԿ պատգամավորը
Այսօր գլխավոր դատախազության շենքի առջև տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների ազատազրկման դեմ բողոքի հերթական գործողությունը, որին մասնակցել է նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Ավելի վաղ նա նշել էր, որ երիտասարդների դեմ կայացած վճիռը համարում է մարդու իրավունքների խախտում։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի, Արտակ Կարապետյանը 3 տարի, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման։

7օr.am