Լրահոս

14.09.2012 15:48


Էրդողանը կոչ է անում ուժեղացնել Սիրիայի վրա ճնշումը

Էրդողանը կոչ է անում ուժեղացնել Սիրիայի վրա ճնշումը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկում է ուժեղացնել քաղաքական ճնշումը Սիրիայի վրա։ «Սիրիայում բռնապետական ռեժիմ է։ Մենք չենք կարող չեզոք քաղաքականություն վարել։ Պետք է ուժեղացնել ճնշումը Ասադի վարչակարգի վրա՝ որպեսզի Սիրիան դառնա դեմոկրատական երկիր»,–Յալթայում կայացած «Յալթյան եվրոպական ռազմավարություն» միջազգային համաժողովում ասել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը հայտարարել է տարածաշրջանի այլ երկներ սիրիական հակամարտության ներթափանցման անընդունելի լինելու մասին։ Նա նաև ընդգծել է, որ այս հարցում հիմնական պատասխանատվությունն ընկած է ՄԱԿ–ի և մասնավորապես, Ռուսաստանի ու Չինաստանի վրա, որոնք մի քանի անգամ խոչընդոտել են ՄԱԿ անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունմանը։

Այս խորագրի վերջին նյութերը