Լրահոս

14.09.2012 15:02


«Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր»՝ հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդես

«Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր»՝ հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդես

 Այս տարի արդեն 27-րդ անգամ, 1985թ. ի վեր, Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50 անդամ-երկրներ հանդես կգան հանուն եվրոպական ժառանգության ճանաչման` Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո: Չնայած մշակութային և լեզվական բազմազանությանը` Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիներ կհամախմբվեն «Եվրոպա. ընդհանուր ժառանգություն» կարգախոսի շուրջ և իրենց այցելություններով կընդգծեն մշակութային ժառանգության արժեքը հասարակության համար:  Հայաստանը  Օրերին կմիանա 2012թ. սեպտեմբերի 29-30-ին` «Ճանապարհ» խորագրի ներքո :

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. սեպտեմբերի 29-ին Եվրոպական ժառանգության օրերին կմիանա «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով` ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը` հայտնաբերումից մինչ օրս: Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուին կներկայացվեն 50-ականներին և այսօր  հայտնաբերված գտածոներ, ինչպես նաև 10 թեմատիկ եռալեզու պաստառներ` Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարևորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի վերաբերյալ:

Ցուցահանդեսի բացումը արգելոց-թանգարանում կնշանավորվի ««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» եռալեզու տեղեկատվական նոր  գրքույկի շնորհանդեսով:

Միաժամանակ, կարևորելով հուշարձանների պահպանության բնագավառում առաջատար և հաջողված փորձի խթանումը, թանգարանի հիմնական ցուցասրահում շարժական էկրանի վրա անընդմեջ կցուցադրվի «Պահպանություն հանուն ապագայի» տեսաշարը` նվիրված մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միություն/Եվրոպա Նոստրա-2012 մրցանկաբաշխության 28 մրցանակակիր նախագծերին:

 Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» թանգարանում, 2012թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին (ք. Երևան, Էրեբունի փող. 38): Այն կգործի մինչև 2012թ. նոյեմբերի 29-ը:  

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

 

Այս խորագրի վերջին նյութերը