ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, ընդամենը 13 տարի հետո Հայաստանում 25 տոկոսով ավելի քիչ մարդ է ապրելու, քան այսօր: Փորձագետների համոզմամբ՝ Հայաստանը դատարկվելու է սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով:
Մեր աչքի առաջ Հայաստանը դատարկվում է կամ ինչպես ոմանք են սիրում ասել` հայթափվում: Շառլ Ազնավուրն էլ այլեւս չի կարողանում լռել եւ հայտարարում է, որ Հայաստանը կործանվում է: Այս ամենը, կարծես թե, իշխանություններին չի հետաքրքրում: Ավելին, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանին նշանակել է հենց ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսումներն իրականություն դարձնելու համար:
Պարզ է, որ այսպես շարունակվելու դեպքում ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսումն իրականություն կդառնա ոչ թե 2025-ին, այլ շատ ավելի շուտ:
Ի դեպ, պատկերացնում եք, թե ինչ զզվելի է իրավիճակը Հայաստանում, որ մեզ մոտ ապաստանած սիրիահայերը որոշեցին վերադառնալ կրակի ծովում հայտնված Հալեպ եւ Դամասկոս:
Այս ամենը հանդուրժելու և ստեղծված իրավիճակի հետ համակերպվելու փոխարեն՝ ճիշտ կլինի փոխել իշխանություններին, այլ ոչ թե բնակության վայրը։
ՄԱԿ-ի փորձագետների «հույսը» Տիգրան Սարգսյանն է

Վարդան Մխիթարյան