Լրահոս

14.09.2012 14:30


ՀՀԿ–ական փուչիկների գործով դատական նիստը նորից հետաձգվեց

ՀՀԿ–ական փուչիկների գործով դատական նիստը նորից հետաձգվեց

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ փուչիկների գործով հերթական դատական նիստը:

Դատական նիստին 198 տուժողից ներկայացել էր 43-ը, վկաներից ներկայացել էր 5-ը, չէր ներկայացել 12-ը: Գործով ամբաստանյալ Սերոբ Բոզոյանը նշեց, որ ցանկանում է ունենալ հանրային պաշտպան, քանի որ ֆինանսական հնարավորություն չունի վճարելու փաստաբանին: Բացի այդ, նա միջնորդեց արագացված դատաքննության կարգ կիրառել: Դատավորը հանրային պաշտպան նշանակեց ամբաստանյալին, իսկ ինչ վերաբերում է արագացված դատաքննությանը, դատավորը հայտնեց, որ մյուս դատական նիստին տուժողները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը՝ միջնորդության վերաբերյալ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 28-ին, ժամը 10-ին:

Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի մայիսի 4-ին Երեւան քաղաքի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետեւանքով նույն օրը 228 մարդու պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը