Ադրբեջան պետությունը վերահաստատում է ահաբեկչական պետություն լինելու իր հանգամանքն ու հանձնառությունը
Ադրբեջանը ԱՍԱԼԱ-ի անունով կեղծ հայտարություն տարածելու միջոցով գործարկման է դնում, այսպես կոչված, «սաֆարով օպերացիան» եւ դրա ենթատեքստում՝ 2004-ից նախօրոք մշակված պետական ահաբեկչության ծրագիրը: Դրանով, Ադրբեջանը վերահաստատում է ահաբեկչական պետություն լինելու հանգամանքն ու հանձնառությունը:
Այդ ծրագրով Ադրբեջանը հաշվեհարդար է տեսնելու՝
-պետության քաղաքական վերնախավի՝ «ալիեւյան կլանի», ընդդդիմադիրների,
-պետության քաղաքական վերնախավի տնտեսական մրցակիցների,
-պետության մեջ եւ դրանից դուրս՝ ազատ մտքի ամեն տեսակ դրսեւորումների,
-այլախոհության ամեն տեսակ արտահայտությունների,
-եւ վերջապես, փոքրամասնությունների իրավունքների դրսեւորումների հետ,
ինչպես նաեւ բորոբոքելու՝
-հակահայ տրամադրությունների՝ այլատյացության ու ռասիզմի նորանոր ալիքներ, պետության մեջ եւ դրսում, որովհետեւ Ադրբեջան պետությունը այլ քաղաքական դոկտրին չունի, քան՝ հակահայ ուղղությունը, ինչի հաշվին փորձում է կայանալ ու գոյատեւել,
-այդ հարցում, այսինքն՝ հակահայ այլատյացության ու ռասիզմի դոկտրինի շրջանակներում, նախօրոք կայացած պայմանավորությունների միջոցով, միջազգային համարժեք արձագանք ապահովելու, ինչի միջոցով արտաքին քաղաքական դաշտում եւս հրահրելու հակահայ այլատյացության ու ռասիզմի տրամադրություններ, այդ թվում՝ Սիրիայում:
Ադրբեջան պետությանն անհաճո՝ անհատների, այլախոհների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդարի այդ հրեշավոր ծրագիրը կանխելու եւ պետական ահաբեկչության մակարդակով իրականացվող հակահայ այլատյացություն - ռասիզմը չեզոքացնելու տարբեր միջոցներ կան, որոնցից մեկը առաջարկում ենք հիմա:
Ժամանակն է՝ Ադրբեջան պետության եւ նախագահ Ալիեւի հակահայ այլատյացության ու ռասիզմի դրսեւորումների բոլոր գործողությունները եւ ազգամիջյան ու միջկրոնական ատելություն սերմանելու անվերջանալի կոչերն ու ելույթները ժողովել մի փաթեթում եւ դիմել միջազգային համապատասխան ատյան՝ պատասխանատվության կանչելու՝ թե՛ ահաբեկիչ Ադրբեջան պետությանը, թե՛ Ադրբեջանի ներկայի քաղաքական ղեկավարությանը՝ նախագահի գլխավորությամբ, տարիներ ի վեր ցեղասպանության ու պատերազմի հրահրման անկհայտ քարոզչություն իրականացնելու մեղադրանքով:
Համարժեք քայլեր պետք է ձեռնարկել հիմա՝ անմիջապես, որովհետեւ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջան պետության հրահանգով եւ օժանդակությամբ՝ ադրբեջանցի կամ վարձկան ահաբեկչական խմբավորումներ գործողություններ կիրականացնեն «ալիեւյան կլանին» անհաճո Ադրբեջան պետության՝ դիվանագետների, ֆինանսական - տնտեսական - քաղաքական հակառակորդների, ինչպես նաեւ երկրի ազգային փոքրամասնությունների հանդեպ, Ադրբեջանի ներսում եւ Ադրբեջանից դուրս:
Այս ամենի մասին է նշված Ադրբեջանի պետական լրատվամիջոցներով տարածված, բայց անշնորհք ձեւակերպված ու փնթի պատրաստված, ԱՍԱԼԱ-ի անունով տարածված կեղծ հայտարարության մեջ:
«ՈւխտԱրարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն

«Ուխտ Արարատի», հայրենասիրական հասարակական նախաձեռնություն