Լրահոս

14.09.2012 14:19


Բաց նամակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Բաց նամակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին

Հարգելի պատգամավորներ,

1. ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու դեմ փաստարքներ

    Ազատ առևտրի ներմուծումը նշանակում է պետության պաշտպանողական սահմանների (խոչընդոտների) վերացում, որոնց միջոցով այն կարող է պաշտպանվել Եվրամիության առավել հզոր տնտեսության կազմակերպված բիզնեսից և անցանկալի տարրերի ներխուժումից: Այդ բոլոր հայտնի փաստերը թաքցվում են բնակչությունից: Մասնավորապես, թաքցվում է այն, որ ազատ առևտրի որոշ գոտիներ մտնող երկիրը լայն բացում է իր շուկաների դռները տնտեսապես ավելի հզոր երկրի արտասահմանյան բիզնեսմենների առջև, որոնք ավելի լավ են կազմակերպված, մեծ կապիտալ ունեն, ավելի փորձառու են և անմիջապես սկսում են հաջողությամբ ճնշել տեղական մրցակիցներին: Տարբեր երկրների իրավապաշտպանները նախազգուշացնում էին իրենց կառավարություններին ազատ առևտրի և ԵՄ մտնելու բացասական հետևանքների մասին, սակայն նրանց չեն լսել (http://www.inosmi.ru/world/20060606/227941.html): ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու կամ Եվրամիություն մտնելու կողմնակիցները պնդում են, թե ազատ առևտրի պայմաններում ավելի հարմար է առևտուր անել: Երկրի ԵՄ մտնող որոշ պետական գործիչներին և բիզնեսմեններին թվում է, որ մտնելով ազատ առևտրի գոտի կամ ԵՄ, նրանք անմիջապես կլցնեն ԵՄ շուկաները իրենց արտադրանքով: Նոր մտնող երկրի բիզնեսմենների մեծամասնությունը կպարտվի, իսկ փոքրամասնությունը` կշահի:

Հատկապես անհրաժեշտ է նշել, որ ամեն-ինչ շատ ավելի վատ է, քանի որ ԵՄ տնտեսությունը ղեկավարում է հենց համաշխարհային անդրկուլիսը, նրա բիզնեսմենները աջակցում են մեկը մյուսին, ինչի արդյունքում նրանց հզորությունը աճում է (հենց դա է նրան օգնել գրավել Արևմուտքի իշխանությունը), և երկրի մուտքը ԵՄ նշանակում է նաև այս դեստրուկտիվ կարույցների վերջնական իշխանության տակ ընկնել:

Իսկ իրենց տարածքում ԵՄ բիզնեսմենները հզոր դիմադրություն ցույց կտան նոր մտնող երկրին: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ԵՄ մտնելը վնաս էհասցնելու ԵՄ մտնող երկրի բիզնեսին  և գյուղացիներին, քանի որ պետության պաշտպանողական խոչընդոտները կհանվեն: Միայն հաջողակ բիզնեսմենների մի մասը կարող է մրցակցել ԵՄ բիզնեսմենների հետ: Եվ այդ հաջողակ բիզնեսմեններից ոմանք հանդիսանում են ԵՄ մտնելու լոբիստներ:

     Նշենք, վեբ-խցիկների առկայության գաղտնի իրական իմաստը-դրանով հոգեբանորեն նախապատրաստումեն բնակչությունը ազատառևտրի գոտի բացելու և ԵՄ մտնելու: Այն փաստի գիտակցումը, որ ինտերնետի միջոցով քեզ հետևում են ԵՄ-ից, բացի անհարմարություններից ստեղծում է նաև պատրանք, թե մենք արդեն ԵՄ-ում ենք: Ահա ակնհայտ հոգեբանական նենգություն: Դա մարդու իրավունքների խախտում է:

      Ակնհայտ է, որ հետագայում ԵՄ-ում մուսուլմանները ավելի շատ կլինեն և այդ ժամանակ նրանց քաղաքական պահանջները մեծ կշիռ կունենան ԵՄ ներսում, իսկ դա նշանակում է, որ ԵՄ մտնելը վտանգավոր է: Այսօր արդեն ԵՄ-ում նրանց քանակը հասնում է միլիոնների, կազմում է զգալի տոկոսներ: Դա նշանակում է, որ ապագայում ԵՄ-ում հնարավոր է շատ մեծ բախում: Այդպես են կարծում մի շարք մասնագետներ (տես. օրինակ` http://ru.danielpipes.org/5551/ne-prevratitsya-li-evropa-v-evrabiyu): Եթե ինչ-որ երկիր դառնում է ԵՄ մի մասը և նրա ներսում չկա այդ խնդիրը, ապա ստացվում է, որ այդ երկիրը մտնում է բախումային գոտի` ժողովդագրական ռումբով: Դառնալով ԵՄ մի մասը, տվյալ երկիրը պետք է հաշվի առնի այն փաստը, որ նրանք կտարածվեն այստեղ, հատկապես եթե նրանց վրա ճնշում գործադրվի այլ երկրներում:   

Նշենք, ”Եվրոպա՞ թե Եվրաբիա” Վահան Հունանյանի հոդվածում 22/06/2011, http://blog.armenianherald.com/2011/06/22/eurabia/

նույնպես նշված էր, որ  “ …Եվրաինտեգռումը Հայաստանի կողմից հռչակված է որպես արտաքին քաղաքական գերակայություն: Եվ ակնկալիքներ կան, որ մի օր Հայաստանը կդառնա Եվրամիության անդամ: Սակայն մի օր կարող է զարթնենք և հայտնաբերենք, որ Եվրոպան վերածվել է Եվրաբիայի 

      Նույն պրոբլեմը գոյություն ունի ապագա Եվրասիական Միություnwuմ: 

 Նշենք, մահմեդականների թվի մասին այս փաստերը ԵՄ-ի գոտու լոբբիստները մեր երկրում գերադասում են հնարավորին չապով  թաքցնել: 

Նշենք, մամեդականների թվի մասին այս փաստերը ԵՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու լոբբիստները մեր երկրում գերադասում են հնարավորին չապով  թաքցնել: 

      Հայաստանի դեպքում, ԵՄ հետ ազատ առևտրի հաշվին (բանակցությունները սկսվում են) հնարավոր է Հայաստանում տնտեսական իշխանության բռնագրավում բիզնեսմենների, ազգությամբ թուրքերի, սակայն ԵՄ քաղաքացիների կողմից: Շատ վտանգավոր է ստեղծել ազատ տնտեսական առևտրի գոտի Եվրոմիության հետ և առավել ևս մտնել ԵՄ:

Նշենք, որ Հայաստանի դեպքում խոսքը գնում է միայն ազատ առևտրի մասին: Եվ բոլոր դեպքերում, Եվրոմիության հետ ազատ առևտուրը, ինքնաբերաբար վնասակար և վտանգավոր քայլ է դեպի ԵՄ մուտք գործելը:

Գոյություն ունի կարծիք, թե ազատ առևտուրը կարող է հանգեցնել երկրի ներսում արտադրանքի էժանացմանը: Սակայն, ընդ որում, հաշվի չի առնվում, որ մեր շուկա ներխուժող բիզնեսմենները կարող են աջակցել մեկը մյուսին: Եվ դրա հաշվին հաղթել մեր բիզնեսմեններին: Դա նույնպես թաքցվում է ժողովրդից: Շատ երկրների փորձը, օրինակ` մերձբալթյան երկրների, ապացուցում է, որ ավելի վատ է լինելու:   Եվրամիության ընդլայնումը– խիստ համապարփակ վերահսկողությամբ մոլորակային պետություն ստեղծելու համաշխարհային անդրկուլիսի ընդհանուր պլանի մի մասն է, այս ստրկական պետության մեջ մարդիկ վերահսկվելու են բիոմետրիկ փաստաթխտերի և չիպերի միջոցով: Հիշեցնենք,  բիոմետրիկ պարամետրերը պարունակում են տեղեկություններ անձի առողջական և հոգեբանական առանձնահատկությունների մասին և ուժերը, որոնք գաղտնի ղեկավարում են  Արևմուտքի տնտեսությունը կենսաչափական տվյալների համակարգչային անալիզի միջոցով, պլանավորում են հայտնաբերել և ոչնչացնել այն կրիտիկական մտածելակերպ ունեցող մարդկանց, որոնք կարող են իրենց իշխանության համար վտանգ ներկայացնել (բիոմետրիկ փաստաթղթեր ներմուծելու իրական նպատակի մասին տես Инфо-маркет 2011, N5,  Разоблачен­ие истинного смысла биометриче­ских документов­, А. Рубен; Ա.Ռուբեն, Ս.Մանուկյան,  Լուսանցք, թիվ 38 (214), 2011 թև հղումները այս հոդվացներում):

Հայտնում ենք  Ձեզ, որ վերոհիշյալ բոլոր պատճառներով շատ վտանգավոր է ստորագրել այս պայմանագիրը, և մենք կոչ ենք անում Ձեզ կասեցնել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը: Խնդրում ենք հայտնել Ձեր կարծիքը: 

 2.  ԱՊՀ երկրների հետառևտրի ազատ գոտի ստեղծելու դեմ փաստարկներ

Բոլոր վերոհիշյալ վտանգները գոյություն ունեն նաև ազատ գոտի ԱՊՀ երկրների հետ ստեղծելու դեպքում: Պաշտպանիչ առեվտրային արգելքների վերացումը կհանգեցնի մեր շուկայի գրավմանը Ռուսաստանի և ԱՊՀ –ի այլ երկրների հզոր ընկերությունների կողմից: Բացի այդ, հնարավոր է թաքնված փոխադարձ օգնություն մեր շուկա ներխուժող  ԱՊՀ ընկերությունների միջև, դրանից այս ներխուժող ընկերությունների կարողությունները աճում են, և դրա պատճարով  իրենք  հեշտությամբ կճնշեն մեր երկրի ընկերությունները և կնվաճեն շուկան: Այս փաստարկը ուժեղացվում է այն հանգամանքով, որ Ռուսաստանում շատ ուժեղ է   անդրկուլիսյան  դեստրուկտիվ կառույցների (мировая закулиса) ազդեցությունը: Հայտնի է, որ Ռուսաստանում, և  Արևմուտքում, տնտեսությունը և քաղաքականությունը վերահսկվում է որոշ սոցիալական խմբի կողմից, որի գաղափարախոսությունը ռասիստական է և որի անդամները աջակցում են միմյանց, բարձրացնելով դրանով իրենց կարողությունը: Դա նշանակում է, որ ազատ առևտրի դեպքում, նրանք ազատ ներխուժելու են Հայաստան և ճնշելու են մեր արտադրողներին, որից հետո հաստատելու են ցանկացած իրենց ձեռնտու բարձր գներ: Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարները չեն թաքցնում (տես, օրինակ, ,Известияե18 .11. 2011 http://izvestia.ru/news/507241), որ ապագայում ստեղծվող ազատ առևտրի գոտին վերածվելու է քաղաքական միության-Եվրասիական միության, որտեղ ԱՊՀ երկրների ինքնիշխանությունը լինելու է ճնշված: Այս հանգամանքը թաքցվում է հայ ժողովրդից:

 Հետեվաբար, այս պայմանագրի վավերացումը, ուժի մեջ մտնելը հղի է անկախության և ինքնիշխանության կորուստով մոտ ապագայում: Վտանգը երեվում է նաև հոդվածից  “Евразийский союз” Վիկիպեդիայի կայքում: Այս հոդվածում գրված է հետևյալը. 

,…Согласно проекту предполагается формирование ряда наднациональных органовե, այս կարուույցները թվարկվում են:

Այդպիսի վերադաս մարմինների գոյությունը ակնհայտորեն նշանակում է ինքնիշխանության շատ ուժեղ կրճատում: Նույնապես դա տեղի է ունենալու նաև Եվրոմիությունին  միանալու դեպքում:

Փաստորեն, դա լինելու է իշխանության յուրացումը մեր երկրում այլ  երկրների կողմից, որոնց հետևում կանգնած է վերոհիշյալ ռասիստական սոցիալական խումբը: Այս խմբի անդամները աջակցում են միմյանց և դրանով ստանում են առավելություն մյուսների նկատմամբ:

Եվ Եվրոմիությունում և Ռուսաստանում ակտիվ զարգացվում են վերոհիշյալ դաժան հակալեգիտիմ բիոմետրիկ տեղնոլոգիաններ գլոբալ բռնապետություն ստեղծելու համար:

Նշենք, չի բացառվում, որ Ադրբեջանը ապագայում միանալու է պայմանագրին: Հետևաբար, առկա է վտանգ, որ մեր երկրի շուկա  կարող են ներթափանցել գործարարներ Ադրբեջանից, կամ  ադրբեջանցի գործարարներ Ռուսաստանից (նույնիսկ եթե Ադրբեջանը չի ընդգրկվում սույն պայմանագրով): Եվ դա անկասկած մեր երկրի համար շատ վտանգավոր է:

 Խնդրում ենք հայտնել Ձեր կարծիքըԽնդրում ենք պատասխանել բոլոր բարցրացրած հարցերին:

Կոչ ենք անում Ձեզ դեմ քվեարկել այս  ԱՊՀ երկրների հետ ազատ գոտի ստեղծելու մասին  վնասարար պայմանագրի  (Ն-024-30.07.2012-ԱՀ-011/0)  վավերացմանը և կասեցնել Եվրոմիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին վնասարար համաձայնագրի ստորագրմանը

 Հարգանքով,

  Նախապես շնորհակալություն,

Ալանակյան Ռուբեն  (Ա.Ռուբեն), Ընդդեմ      կենսաչափական փաստաթղթերի,

Արմեն Ավետիսյան, (ՀԱՄ)

Աշոտ Բադալյան, (ՀԱՀ), Հայ Ազգայնականների Համախմբում

Այս խորագրի վերջին նյութերը